Սենսորային էկրան ունեցող սարքերի խաղերը, ինչպես օրինակ պլանշետը կամ սմարթֆոնը, հանգեցնում են երեխաների զարգացման դանդաղեցման, մասնավորապես նրան, որ նրանք ուշ են սկսում խոսել, գրում է «Daily Mail»-ը:
Փորձագետները զգուշացնում են ծնողներին եւ կոչ են անում մինչեւ երեք տարեկան երեխաներին հեռու պահել պլանշետների խաղերից: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ սարքերի խաղերով հաճախ տարվող երեխաները բանավոր տեստավորման ընթացքում ավելի ցածր արդյունքներ են գրանցել, քան մյուսները, հաղորդում է «MigNews.ru»-ն:
Այնուամենայնիվ, հարցումների համաձայն, ծնողների 60 տոկոսը համոզված է, որ պլանշետների «Angry Birds» եւ «Fruir Ninja» խաղերը նպաստում են իրենց երեխաների զարգացմանը:




























