Աշխարհում գոյություն չունի գեր մարդ, որը երկար ժամանակի ընթացքում առողջ է մնում:

Շվեդիայում 30 տարվա ընթացքում 50-ից բարձր հասակի գրեթե 2000 տղամարդու շրջանում հետազոտություն անցկացրած գիտնականները, տեղեկություններ են հավաքել նրանց մասին, ովքեր մահացել են կամ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ են ունեցել, այսինքն  կաթված կամ սրտի նոպա են ունեցել:

Գիտնականներին հետաքրքրում էր ոչ միայն ճարպակալման խնդիրը, այլ նաեւ մետաբոլիկ սինդրոմը՝ սրտանոթային ռիսկի երեք կամ ավելի գործոնների առկայություն, այն է՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակ, արյան ճնշում կամ արյան մեջ ճարպերի բարձր մակարդակ: Բացի այդ, նրանք ուշադրություն են դարձրել խոլեստերինի բարձր մակարդակ եւ լայն կոնք ունեցող անձնանց (ավելի քան 1 մետր տղամարդկանց եւ 89սմ կանանց մոտ), հաղորդում է «Med-news.ru»-ն:

Նոր ուսումնասիրության զեկույցում նշվում է, որ մասնակիցներին հետազոտել են նման եզրակացությունների համար անհրաժեշտ ոչ բավարար քանակությամբ ժամանակի ընթացքում: Գեր մարդկանց մոտ առողջական խնդիրներ սկսում են ի հայտ գալ մոտ 15 տարի անց:

Վերլուծելով մարդու մարմնի քաշի եւ նրա հասակի համահարաբերակցությունը՝ մարմնի զանգվածի ինդեքսը, որ 25-30 սահմանում վկայում է ավել քաշի մասին, իսկ 30-ից բարձրի դեպքում՝ ճարպակալման մասին, գիտնականները եզրակացրել են, որ 30 տարի անց ավել քաշ ունեցող տղամարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների ռիսկը 52 տոկոսով աճել է, 74 տոկոսով նրանց մոտ, ովքեր տառապում էին ճարպակալումից եւ ավելի քան 155 տոկոսով այն տղամարդկանվ մոտ, որոնք տառապում էին ճարպակալումից եւ մետաբոլիկ համախտանիշ ունեին: