Չարենցավանի բնակիչ, 51-ամյա Վազգեն Ա.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նպաստել է Արփինեի եւ Նանայի՝ մարմանավաճառությամբ զբաղվելուն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Վազգենը ուղիղ մեկ տարի՝ 2012թ.-ի օգոստոսից մինչեւ 2013թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում մարմնավաճառներ Արփինեից եւ Նանայից յուրաքանչյուր օրվա համար 5000 դրամ վարձատրության դիմաց հաճախորդներին սպասելու եւ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվելու համար թույլատրել է նստել իրեն պատկանող «Օպել» մակնիշի 34LM 742 համարանիշի ավտոմեքենան` այդպիսով հարմարավետ պայմաններ ստեղծելով եւ նպաստելով վերջիններիս կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Վազգեն Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որը նախատեսում է ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:




























