Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան  Ջոն Հեֆերնը մայիսի 3-ին «Ոչխարների խուզում 2014» փառատոնից հետո այցելել է Սյունիքի մարզկենտրոն Կապան, որտեղ հանդիպել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին եւ միասին պարել են քանթրի ոճի երաժշտության ներքո: Այս մասին հայտնում է NEWS.am-ի Կապանի թղթակիցը:

Քաղաքապետի հետ հանդիպելուց հետո Ջոն Հեֆերնը մարզպետ Վահե Հակոբյանի հետ այցելել է քաղաքի մանկական զբոսայգի, որտեղ «Իմեջին» ջազ-ռոք  խումբը եւ «Նանե» ժամանակակակից  պարերի ստուդիան համերգ էին կազմակերպել:

Նշենք, որ Հայաստանում ամերիկյան մշակութային բազմազանությունը ներկայացնելու նպատակով ԱՄՆ դեսպանությունը  քանթրի երաժշտության եւ պարի համերգներ է անցկացնում մարզերում։ Կապանի մանկական զբոսայգում կազմակերպված համերգը հենց այս ծրագրի շրջանակում էր:

Հորդառատ անձրեւը սակայն հյուրերին եւ կապանցիներին չխանգարեց վայելելու ուրախ ռիթմերը: Ավելին, հանրապետության ամենաերիտասարդ մարզպետն ու ԱՄՆ  դեսպանը եւս փայլեցին պարահրապարակում եւ քանթրի պարեցին։

Լուսանկարները` Նվեր Զեյլայի