Մոսկվայի արեւելքում, աղբի կոնտեյներում կնոջ մասնատված մարմին է հայտնաբերվել: Փաստի առթիվ Ռուսաստանի մայրաքաղաքի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «սպանություն» հոդվածի հատկանիշներով:

Ոստիկանության տվյալներով՝ կնոջ մարմինը հայտնաբերվել է Նովոալեկսեեւսկայա փողոցում, մայիսի 3-ի երեկոյան, սակայն այդ մասին հայտնել են միայն մայիսի 4-ին:

Դեպքի վայր ժամանած իրավապահները մետաղական աղբամանի մեջ երկու սեւ պոլիեթիլենե տոպրակներ են գտել, որոնցից մեկում եղել են կնոջ ոտքերը, ուսագլուխները, մյուսում՝ գլուխը՝ սեւ երկար մազերով, հաղորդում է «Ինտերֆաքսը»: