Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 3-ին, ժամը 19.55-ին ահազանգ է ստացվել, որ Քարվաճառ - Սոթք ավտոճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ, ինչից մոտ 12 ավտոմեքենա խցանվել են:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա: