Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանը չհայտարարված պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ:«Հնարավոր է, այս պատերազմը փոքր-ինչ այլ բնույթի է, առանց դրա հայտարարման, սակայն դե ֆակտո այն պատերազմ է… Այն ժամանակ, երբ զոհերի թիվը հասնում է տասնյակների, երբ ուղղաթիռների են հարվածում, ցույց է տալիս, որ գործ ունենք զինված հակամարտության հետ՝ կազմակերպված ոչ թե ցուցարարների, այլ պետության կողմից:
Տվյալ դեպքում՝ Ռուսաստանի»,- հայտարարել է լեհական կառավարության նախագահը «TVN24» հեռուստաալիքի եթերում:«Յուրաքանչյուրը, ով հասկանում է, թե ինչ է տեղ ունենում եվ վախի ազդեցության ներքո չեն, պետք է հստակ ու բացահայտ նշեն, որ այսօր Ուկրաինայի եւ աշխահի այդ ողջ հատվածի խնդիրը նախագահ Պուտինի ակտիվ գործունեությունն է, այլ ոչ թե դրա բացակայությունը նրա կողմից»,- արձանագրել է Լեհաստանի վարչապետը:Լեհական կառավարության նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ Արեւմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ դեռ ցանկալի արդյունք չեն տվել:
Նրա խոսքով՝ եթե դիվանագիտական հնարքների համար տեղ չի մնացել, «անհրաժեշտ է մոբիլիզացնել ԵՄ, ԱՄՆ-ի եւ Կանադայի ուժերը հակամարտության հետագա լարումից խուսափելու համար եւ ԵՄ ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների սահմանների անվտանգությունն ապահովելու համար», հաղորդում է «Deutsche Welle»-ի ռուսական ծառայությունը:




























