ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Զավադ Զարիֆի հրավերով,  մայիսի 5-6-ը պաշտոնական այցով կմեկնի Թեհրան։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցելության ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա Իրանի օրենսդիր եւ գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացացուչների հետ։