Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է մանկապիղծների հանցավոր խմբի, որի կազմի մեջ 22-60 տարեկան 10 տղամարդ էր մտնում եւ մեկ 57-ամյա կին: Ձերբակալությունը տեղի է ունեցել խմբի մասնակիցների ամենամյա հանդիպման ժամանակ, որն անց էր կացվում Աշերսլեբենեում(Սաքսոնիա-Անհալթի մարզ), հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով «Agence France-Presse»-ին:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչը  հրաժարվել է մանրամասներ հաղորդել խմբի գործունեության վերաբերյալ, սակայն նշել է, որ խմբի անդամներն իրենց երեխներին օգտագործել են զոհերի հետ հետ կապ ունենալու համար:

Չնայած նրան, որ խմբի անդամները գործել են հույժ գաղտնի եւ զգույշ, քննիչներին հաջողվել է պարզել, որ մանկապիղծների հանդիպումները կայացել են տարին մեկ անգամ: Այդ «հավաքների» ընթացքում խմբի մասնակիցները փոխանակել են կոնտակտներ, ինչպես նաեւ մշակել են հետագա գործողությունների ծրագիր: