Մայիսի 4-ին, ժամը 13.03-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Սեւան (Մ-4) ավտոճանապարհի 16-րդ կմ-ում «ԿԱվԶ» մակնիշի 314 SU 43 համարանիշի ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (մոտ 150 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ՝ 1950 թ. ծնված Ռ. Զ.-ը տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը:




























