Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 4-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գառնառիճ գյուղում` Արփի լճի մոտակայքում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ճահճի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Գառնառիճ-Շաղիկ 4-րդ կմ-ի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել Ս. Ս.-ին պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի 80 ՍՕ 400 համարանիշի ավտոմեքենան:




























