Մայիսի 5-ի վաղ առավոտյան Ճապոնիայում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, տուժել է 17 մարդ: Ըստ Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալության` ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 5.18-ին, էպիկենտրոնը գտնվել է 160 կմ խորությունում` Իձուոսիմա կղզու շրջանում: Տոկիոյում ցնցվել են տների պատերը, շատ բնակիչներ խուճապի են մատնվել: Տուժածների մեծ մասը վնասվել է ապահով վայր դուրս գալու փորձերի ժամանակ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկաակոչելով տեղի լրատվամիջոցները: Ներկայումս Տոկիոյոմ տրանսպորտը լավ է աշխատում: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























