Ռուսաստանի Հանրային պալատի ներկայացուցիչները հայց են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ` պահանջելով պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի իշխանություններին խաղաղ բնակչության շարքում զոհերի համար:
ՀՊ-ի անդամները մտադիր են խնդրել ՄԻԵԴ-ին գնահատական տալ Ուկրաինայի իշխանությունների վարքին` Օդեսայում քաղաքացիների զանգվածային սպանության հարցում, «Իզվեստիային» պատմել է ՀՊ-ի անդամ Գեորգի Ֆեդորովը:
ՄԻԵԴ հայց են նախաձեռնում նաեւ համացանցից օգտվողները: Մի խումբ քաղաքացիներ արդեն քարոզարշավ են ծավալել ԵԴ դիմելու նպատակով ստորագրահավաք կազմակերպելու համար: Ակտիվիստները դատարանին կոչ են անում քրեական պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի իշխանություններին` սեփական քաղաքացիների դեմ հանցագործությունների համար:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին փողոցային բախումների ժամանակ Օդեսայի «հակամայդանի»ակտիվիստները փակվել էին Արհմիությունների տանը: Շենքը հրդեհելու հետեւանքով զոհվել էր 46 մարդ, 200 մարդ էլ ստացել էին այրվածքներ եւ վերքեր:




























