Պաշտպանության նախարարությունը շարունակում է որոնել մայիսի 1-ին երեկոյան Վայոց ձորի մարզի զորամասից անհետ կորած ավագ լեյտենանտ Մերուժան Հարությանյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից:
«Այս պահին ոչ մի նորություն չունենք, որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:Նշենք, որ ի սկզբանե շրջանառվում էր երկու վարկած. կամ 26-ամյա Մերուժանը գետում խեղդվել է, կամ սահմանն անցել:
Ավելի վաղ NEWS.am-ին ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ մայիսի 1-ի երեկոյան Արենի գյուղի մոտակայքից կորել է Հայաստանի զինված ուժերի զորամասերից մեկի զինծառայողը:




























