Նյու Հեմփշիրի նախկին եպիսկոպոս Ջին Ռոբինսոնը, ով ամերիկյան եռպիսկոպալ եկեղեցու հոգերուակնների մեջ առաջինը բաց հայտարարեց իր նույնասեռական լինելու մասին, հայտարարել է, որ 25 տարվա հարաբերություններից հետո բաժանվում է զուգընկերոջից:
Daily Beast կայքում հրապարակված նամակում Ռոբինսոնը նշել է, որ «հավերժ շնորհակալ կլինի» Մարկ Էնդրյուին եւ որ բաժանման մանրամասները կմնա իրենց անձնական գործը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Զույգն ամուսնացել էր 2003-ին:
2003-ին Ջին Ռոբինսոնի Նյու Հեմփշիրի եպիսկոպոս նշանակումը պառակտում մտցրեց Անգլիկան եկեղեցում: Այդ ժամանակ ԱՄՆ-ում հարյուրավոր հոգեւորականներ դուրս եկան Եպիսկոպալ եկեղեցու կազմից, որը համաշխարհային Անգլիկան ընկերակցության բաղադրիչներից է, եւ Հյուսիսային Ամերիկայում հիմնեցին նոր Անգլիկան եկեղեցին:



























