Հոնդուրասի հյուսիսում անչափահասների գաղութի վրա հանցագործների հարձակման հետեւանքով զոհվել է հինգ մարդ: Կիրակի Հոնդուրասի իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ  միջադեպը տեղի է ունեցել Սան Պեդրո Սուլ քաղաքի տարածքում: 

Հանցագործների խումբը ներխուժել է «Էլ Կարմեն» կենտրոն: Նրանք զինաթափել են պահակներին, այնուհետեւ շենք  նետել ձեռքի նռնակ:  Ըստ նախնական վարկածի` հարձակումն իրականացրել են «Մարա սալվատրուչա» զինված հանցախմբի գրոհայինները, որը հայտնի է իր հատուկ դաժանությամբ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հանցագործները եւս մեկ հաշվեհարդար են տեսել  Լիմոն տեղանքում, որը գտնվում է Հոնդուրասի Կոլոն նահանգում: Այնտեղ հարձակման զոհ է դարձել մինչեւ 13 տարեկան չորս երեխա:

Հոնդուրասում ադեն մի քանի տարի է գրանցվում է քրեական իրավիճակ: Ըստ իշխանությունների` երկրում բռնության հետեւանքով օրական միջինը զոհվում է 15 մարդ: