Անօրինական ներգաղթյալների երկու նավակ է խորտակվել հունական Սամոս կղզու մոտ: Արդյունքում երկու մարդ է մահացել, եւս ավելի քան 25-ը որոնվում են Հունաստանի առափնյա պաշտպանության ծառայության աշխատակիցների կողմից:

Միջադեպը մայիսի 5-ի առավոտյան է տեղի ունեցել: Փրկվածների խոսքով, երկու նավակների վրա 60-65 մարդ է գտնվել: Նրանցից 36-ին հաջողվել է փրկվել, իսկ երկուսի մարմիններն արդեն ջրի մակերես են հանվել, «Տովիմա» գործակալությանը վկայակոչելով հաղորդում է «Ռոսբալտը»:

Փրկարարական գործողություններին ջրասուզակներ, երեք ձնորսական նավեր, ինչպես նաեւ առափնյա պաշտպանության, ԵՄ արտաքին սահմաններին անվտանգության գործակալության եւ ռազմածովային ուժերի մեկական նավեր են մասնակցում: Գործողություններին աջակցում են աեւ մեկ ուղղաթիռ եւ մեկ ուղեպտույտային նավ: