Ավստրալիայի, Մալայզիայի եւ Չինաստանի իշխանությունները Ավստրալիայի մայրաքաղաքում բանակցություններ են վարում Malaysia Airlines ավիաընկերության կորած Boeing-ի որոնման հետագա ծրագրերի շուրջ:
Բանակցություններին մասնակցում են Մալայզիայի եւ Չինաստանի տրանսպորտի նախարարները, Ավստրալիայի փոխվարչապետ Ուորեն Թրուսին եւ որոնողական գործողության համակարգող, Ավստրալիայի ավիացիայի գլխավոր մարշալ Անգուս Հյուսթոնը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկու ամիս առաջ անհետացած օդանավի ոչ մի բեկոր դեռ չի հայտնաբերվել: Սպասվում է, որ ծովի հատակի հետազոտության գոտին կընդլայնվի:
Անցյալ շաբաթ Անգուս Հյուսթոնը հայտնել էր, որ անհետացած MH370 չվերթի օդանավի որոնումները կարող են տեւել մեկ տարի:




























