Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի Եղվարդի խճուղում` հուշարձանի մոտակայքում, շինարարական աշխատանքներ կատարելիս (ավազի մեջ) նռնականման առարկա է հայտնաբերվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և ՀՆՓԱԻԿ սակրավորական խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը «СРБ» տիպի նռնակ է (գազային), որը ժամը 11.50-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի աշխատակիցները տեղափոխել են բաժին: