ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն, Աֆղանստանի հյուսիս-արեւելյան լեռնային շրջաններում տեղի ունեցած սողանքի արդյունքում շուրջ 500 մարդ է մահացել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հարյուրավոր մարդիկ անհետ կորած են համարվում: Բադաշխան նահանգի իշխանությունները գտնում են, որ ուրբաթ օրը տեղի ունեցած ողբերգությանը կարող է մինչեւ 2700 մարդ զոհ գնացած լինել: Նրանցից շատերի մարմինները, ամենայն հավանականությամբ, այլեւս չեն հայտնաբերվի, քանի որ որոնողական աշխատանքներն ավարտին են մոտենում: Բարդ ռելիեֆը փրկրարաներին հնարավորություն չի ընձեռում որոշ հատվածների մոտենալ եւ մասնագիտական սարքավորումներ կիրառել:

Բացի այդ, արդիական է համարվում նոր սողանքի վտանգը: Մայիսի 4-ին զոհերի հիշատակին նվիրված սգո օր է հայտարարվել: