«Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից, մայիսի 2-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երեւան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղեւոր, 48-ամյա Տիգրան Վ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

Մեկնած օպերատիվ խումբը օդանավակայանի հատուկ զննման գոտուց Տիգրան Վ.-ին բերման է ենթարկել գծային բաժին:

Հայտնաբերված փամփուշտներն ուղարկվել են փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունք: