Երեւանի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 4 շենքի մոտ գտնվող այգու տարածքում, մայիսի 3-ին, ժամը 03.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է սրճարանի պարսպին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























