Երեւանի Գյուրջյան փողոցի թիվ 2/3 շենքի մոտ, մայիսի 3-ին, ժամը 22.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Օպել»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: