Նշավան-Արեւշատ ճանապարհի 1-ին կմ-ին, մայիսի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C 180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























