Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում, մայիսի 4-ին, ժամը 01.30-ին, «Մոսկվիչ 2715» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























