Արեւելյան գործընկերության քաղաքականությունը մեր գործընկերներին չի ստիպում ընտրություն կատարել Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Եվրամիությունը պատրաստո՞ւմ է նոր համաձայնություն, որը թույլ կտա Հայաստանին պահպանել սերտ հարաբերությունները Բրյուսելի հետ:
«Կուզեի նաեւ նշել՝ եթե մեր գործընկերներից մեկը նման ընտրություն է կատարում, մենք մշտապես դրան հարգանքով ենք վերաբերում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք հստակ ասել ենք, որ մենք մեր ապագա գործընկերությունը կառուցելու ենք հենվելով բոլոր այն դրական արդյունքների վրա, որ կուտակել ենք 3.5 տարի տեւած բանակցությունների ընթացքում»։




























