Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 3-ին, ժամը 20.05-ին, 65-ամյա Բենիկ Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 53 փամփուշտ, նռնակի 3 պայթուցիչ եւ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 2 պահունակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: