Աշխարհի լավագույն 20 տնտեսագետների ցանկում գտնվող ստամբուլահայ Տարոն Աջեմօղլուն Թուրքիայում մամուլի ազատությունների սահմանափակման հետ կապված նշել է, թե մամուլի վրա ճնշումներն անպայման անդրադառանալու են տնտեսության վրա։
Թուրքական Radıkal պարբերականի թղթակցի հետ զրույցում Տարոն Աջեմօղլուն նշել է, թե կապ կա մամուլի ազատության եւ տնտեսական զարգացման միջեւ։ Աջեմօղլուի խոսքով՝ տնտեսական հաջողությունը կարող է լինել քաղաքական կայուն իրավիճակում։ «Մամուլի վրա ճնշումներ սկսվելուց հետո ներդրողները կարող է միանգամից չլքեն երկիրը, սակայն նման զարգացումները բացասական հետեւանքներ են ունենալու։
Օրինակ, Թուրքիայում մամուլի վրա ճնչումները ազդանշան են, որի հետեւանքները խորը տնտեսական վնասները կլինեն»,-ասել է Տարոն Աջեմօղլուն։
Նշենք, որ Freedom House-ի հրապարակած տվյալներով Թուրքիան մամուլի ազատության հարցում հետընթաց է ապրել՝ «մասամբ ազատ» երկրների շարքից մտնելով «ոչ ազատ» երկրների շարքը։
Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967-ին, Ստամբուլում։ 1986-ին ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Այնուհետ, ավարտել Լոնդոնի «Յորք» համալսարանը եւ դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում։ 1993-ին համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների շարքը՝ 2000-ին ստանալով պրոֆեսորի կոչում։




























