Gallup ընկերությունը հարցում է անցկացրել` պարզելու համար, թե ինչպես են ընկալում մամուլի ազատության աստիճանը տարբեր երկրների բնակիչները:
2013թ. 132 երկրներում անցկացված հարցումը ցույց է տվել, որ 63%-ը կարծում են, թե իրենց երկրում կա մամուլի ազատություն: Սակայն այդ ցուցանիշը ավելի ցածր է, քան նախորդ տարիներին: Այսպես, 2012թ. մամուլն ազատ էր համարում պատասխանողների 67%-ը:
Ըստ զեկույցի` պատասխանողների միայն 26% -ն է կարծում, որ մամուլը երկրում ազատ չէ:
Հայաստանում պատասխանողների 44%-ը կարծում է, որ լրատվամիջոցները մեծ ազատություն ունեն, իսկ 43%-ը համաձայն չէ այդ տեսակետին: Եվս 14%-ը հրաժարվել են պատասխանել կամ չեն իմացել` ինչ պատասխանել:
Ադրբեջանում պատասխանողների 61%-ը վստահ են, որ իրենց երկրում կա մամուլի ազատություն, Վրաստանում` 51%-ը:
Ցուցակում այս տարի ներկայացված է նաեւ Լեռնային Ղարաբաղը, որտեղ պատասխանողների 63%-ը մամուլն ազատ է համարում, իսկ 29 %-ը` ոչ:



























