Վատիկանը ընթացիկ տարում արդեն երկրորդ անգամ մտադիր է հոգեւորականների շարքում մանկապղծության դեմ պայքարի նպատակով ձեռնարկած քայլերի մասին զեկույց ներկայացնել ՄԱԿ-ին:
Արքեպիսկոպոս Սիլվանո Տոմմազին ելույթ կունենա տանջանքերի դեմ հանձնախմբի առջեւ եւ կներկայացնի, թե Վատիկանը ինչպես է պատրաստվում պաշտպանել երեխաներին հոգեւորականների սեռական ոտնձգություններից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տարվա սկզբին ՄԱԿ-ի հիշյալ կոմիտեն խիստ քննադատություն էր հնչեցրել Վատիկանի ղեկավարության հասցեին` մանկապիղծ հագեւորականներին թաքցնելու համար:
Վերջերս Վատիկանի հասցեին հաճախ են մեղադրանքներ հնչում առ այն, որ աթոռանիստ քաղաքը մանկապղծության շուրջ սկանդալների վրա երկար տարիներ է` աչք է փակում:
Ապրիլի սկզբին Ֆրանցիսկոս 1-ին Պապը ներողություն էր հայցել կաթոլիկ եկեղեցու հոգեւորականների կողմից երեխաներին սեռական ոտնձգությունների տեսքով պատճառած վնասի համար:



























