Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության եւ սպանության փորձի 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից բացահայտվել է 34-ը, խարդախության 4 եւ խուլիգանության 2 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության 28 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 4 եւ գողության 5 դեպք:

Անցած 4 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար. 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: