Բելգիայում, E40 մայրուղու վրա բախվել են երկու բեռնատար մեքենաները, որի հետեւանքով բեռնատարները բռնկվել է ու փակել Բրյուսել մտնող ճանապարհը:

Հրդեհի հետեւանքով զոհվել է երկու մարդ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ծխի հսկայական սյունը տեսանելի է հեռվից: Բեռնատարներից մեկը փաստացի ամբողջությամբ այրվել է:

Դեպքի վայրից ոչ հեռու խոշոր բենզալցակայան կա, որը հրդեհից չի տուժել: