Թաիլանդի բնակիչները նշում են պետական գլխավոր տոներից մեկը՝ թագավոր Պումիպոն Ադուլյադետի թագադրման օրը:

Միապետի թագադրման տոնը այս երկրում սկսել են լայնորեն նշել 19-րդ դարի կեսերից՝ թագավոր Ռամա 4-րդի օրոք: Առաջին անգամ այս տոնը նշվել է 1851 թվականի ապրիլի 6-ին: Պումիպոն Ադուլյադետը թագադրվել է 1950 թվականի մայիսի 5-ին եւ համարվում է ամենաերկար իշխող միապետը երկրի պատմության մեջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Թագավորի թագադրման տոնակատարությունը կրոնական իմաստ ունի եւ ուղեկցվում է բուդդիստական ծիսակատարություններով եւ աղոթքով: