Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում տեղի է ունեցել աշխարհում ամենախոշոր գեյ-շքերթներից մեկը: Քաղաքի փողոցներ է ելել մի քանի հարյուր հազար նույնասեռականներ եւ նրանց աջակիցներ: Երթին մարդիկ մասնակցել են դիմակահանդեսի կոստյումներով եւ դիմակներով:

Շքերթի մասնակիցները հանդես են եկել սեռական կողմնորոշման հողի վրա խտրականությունն արգելող օրենքի ընդունման, ինչպես նաեւ նույնականացման օրենքի ստեղծման օգտին, որը թույլ կտա մարդուն ինքնուրույն որոշել իր սեռը՝ առանց դատարանի որոշման կամ սեռը փոխող վիրահատության, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով the Washington Post-ը:

Սան Պաուլուի նահանգապետ Ժերալդու Ալկմինը խոստացել է պատմական շենքերից մեկը, որի կողքով սովորաբար անցնում են շքերթները, գեյ-թանգարան դարձնել:

Հիշեցնենք, որ 2013-ի մայիսին Բրազիլայում օրինականացվել են նույնասեռ ամուսնությունները: Սան Պաուլուում զանգվածային գեյ-շքերթներ են տեղի ունենում վերջին 18 տարիներին: 2007-ին այդ շքերթին մասնակցել է 3 մլն մարդ: