Հայաստանում մայիսի 9-11-ը նորից ոչ աշխատանքային է: Մայիսի առաջին չորս օրերին հանգստացած հայերն այսօր վերադարձել են աշխատանքի, սակայն շաբաթվա վերջին նորից տանն են լինելու:
Ընդհանուր առմամբ՝ հայերը մայիսին հանգստանալու են ուղիղ 12 օր: Հարց է առաջանում՝ արդյոք մենք տնտեսական եւ սոցիալական այնպիսի պայմաններում ենք ապրում, որ այսքան շատ հանգստյան օրեր ունենանք: Չպետք է մոռանալ նաեւ, որ երկիրը հանգստյան օրերին պարզապես կաթվածահար է լինում: Նույնիսկ երթուղային տաքսիներն ու առեւտրի կենտրոններն են «հանգստանալով» աշխատում:
Բացի դրանից՝ մայիսի 2-ին հանգստանալու «շնորհիվ» դպրոցականներն ու ուսանողները պետք է դասի գնան մայիսի 31-ին: Ի դեպ դասերն ուսումնական հաստատություններում ավարտվում են մայիսի 24-ին: Այստեղից հետեւություն՝ կիսամյակն ամփոփելուց ուղիղ մեկ շաբաթ անց դաս կա:


























