Կինը, ում շինարարական հրախպարակում կենդանի թաղել էին մի քանի տոննա ավազի մեջ, փրկվել է, քանի որ սաղավարտը ստեղծել էր օդային անցք, ինչն էլ թույլ է տվել նրան շնչել:

Վթարը տեղի է ունեցել հարավչինական Ֆուցզյան նահանգում գտնվող Ջինջիանգ քաղաքում, երբ 34-ամյա Մինգմեի Սյունն ընկել է շինհրապարակում ավազի վրա, որի խորությունը կազմում էր մոտ 24 մետր: Ընկնելուց հետո կնոջ վրա ավազից պատ է փլուզվել:

Սակայն սաղավարտի շնորհիվ Մինգմեին փրկվել է: Բանն այն է, որ սաղավարտը օդային անցք ստեղծել, որն էլ թույլ է տվել 30 րոպեի ընթացքում շնչել կնոջը. հենց այդքան ժամանակ է պահանջվել փրկարարներից կնոջն ազատելու համար:

Սյունը գիտակցությունը չէր կորցրել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ գիշերն անցկացրել է հսկողության ներքո, նախքան բժիշկները որոշել են, որ կարող է տուն վերադառնալ, հաղորդում է «FederalPost»-ը՝ վկայակոչելով «MailOnline»-ին: