Եթե երեխան գիշերը երազում մղձավանջներ է տեսնում, հնարավոր է, դպրոցում ծաղրում են նրան: Նման եզրակացության են հանգել Վարվիքի համալսարանի մասնագետները: Մղձավանջները հաճախ են այցելում երեխաներին: Դրանից բողոքում են երեխաների 10 տոկոսը, գրում է «The Telegraph»-ը:
6438 երեխաների հետազոտությունը ցույց է տվել, որ տհաճ երազները մեծացնում էին դպրոցում ծաղրանքի ռիսկերը: Ծնողներին պետք է մտահոգի այդ հարցը, եթե մղձավանջները երկար ժամանակ կամ հաճախակի են լինում: Դեռահասների ծաղրի հետեւանքով առաջացած սթրեսն արտահայտվում է տհաճ երազներով: Հետազոտության ընթացքում 12 տարին լրանալուց հետո երեխաներին հարցնում էին մղձավանջների եւ կամ լուսնոտության մասին, հաղորդում է «MedDaily.ru»-ն:
Մղձավանջներ ուներ 12-ամյա երեխաների մեկ քառորդը, իսկ լուսնոտության դեպքեր լինում էր 12 տոկոսի մոտ: Երեք երեխաներից նվազագույնը մեկը բախվում էր այս խնդիրներից գոնե մեկի հետ: Եւ դեռահասների հետ հարաբերություններում խնդիրները մեծ խթան էին հանդիսանում: Հայտնի է, որ գիշերը մարդու ուղեղը վերամշակում է ցերեկը ստացած տեղեկությունները: Ուստի երազների օգնությամբ հնարավոր է հստակ եզրակացություն կազմել մարդու հոգեկան եւ հուզական վիճակի մասին:



























