Ամերիկացի գիտնականները բացատրել են, թե ինչու են մարդիկ թռիչքի ընթացքում գերադասում լոլիկով պատրաստված ըմպելիքները, գրում է «The Los Angeles Times»-ն:
Մասնավորապես խոսքը տոմատի հյութի եւ «Արյունոտ Մերի» կոկտեյլի մասին է:
Գիտնականներին հաջողվել է պարզել, որ դա տեղի է ունենում այն բանի շնորհիվ, որ շարժիչների աղմուկն ու ցածր ճնշումը չեն ազդում «հինգերորդ համն» ընկալելու վրա՝ այսպես կոչված ումամին: Ումամին սպիտակուցային նյութրի համն է: Ումամիի զգացողություն առաջացնում են նատրիումի գլուտամագն ու այլ ամինաթթուներ, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Ումամին պարմեզան եւ ռոքվոր պանիրների, սոյայի սոուսի եւ այլ մթերքների համային կարեւոր բաղադրիչ է, ինչպես նաեւ ընկույզի, ծաղկակաղամբի, լոլիկի, սունկի, ջերմային մշակում անցած մսի:



























