Ընթացիկ տարվա ընթացքում «Հայրենիքի զարգացման նախաձեռնություններ» հիմադրամը Հայաստանում եւս 4 փառատոն կանցկացնի՝ Թալինում, Արփենիում, Բերդու եւ Վարդենիսում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Նորվեգիայի եւ Ֆինլյանդիայի պատվավոր հյուպատոս Տիմոտի Սթրեյթը, ում նախաձեռնությամբ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում անց է կացվել «Ոչխարների խուզում 2014» փառատոնը:

Պատվավոր հյուպատոսի խոսքով՝ մայիսի 20-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում կանցկացվի «Տարազի փառատոն»: «Հունիսի 28-ին Շիրակի մարզի Արփենի գյուղում կկազմակերպվի «Հնագույն Արփենի գյուղի փառատոն»: Օգոստոսի 17-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում «Մեղրի փառատոն» եւ «Հատապտուղների փառատոն» կանցկացվի: Իսկ սեպտեմբերի 20-ին Վարդենիսում տեղի կունենա «Ոսկե հասկ» փառատոնը»,-հաղորդել է Տիմոտի Սթրեյթը: