Անհայտ անձինք սպանել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի անձնական թիկնապահին, փոխանցում է gazeta.ru-ն` վկայակոչելով Latin Times-ին:
29-ամյա լեյտենանտն ընդգրկված էր Մադուրոյի անվտանգությունն ապահովող ստորաբաժանման կազմում։ Նա իր մեքենայի ղեկին է եղել, երբ կրակել են մեկ այլ մեքենայից: Տուժածին հասցրել են տեղափոխել հիվանդանոց, սակայն նա վախճանվել է:
Նշվում է, որ հանցագործների նպատակը կարող էր լինել զոհի մեքենային տիրանալը: Մեքենայում թիկնապահը եղել էր կնոջ հետ, որը չէր տուժել եւ վիրավորին տեղափոխել էր հիվանդանոց:




























