Ավստրալիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել երկրի ամենահարուստ ձեռներեցներից մեկի եւ խոշոր կոմերցիոն հեռուստաընկերության ղեկավարի միջեւ փողոցային ծեծկռտուքի առնչությամբ:

Հետաքննութան համար մի տեսաժապավեն է հիմք հանդիսանում, որտեղ երեւում է, թե ինչպես են միլիարդատեր Ջեյմս Պեկերը եւ Channel Nine ալիքի ղեկավար Դեվիդ Գայնջելը միմյանց հարվածներ հասցնում Սիդնեյի Բոնդի լողափի շրջանում: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, միջադեպը մայիսի 4-ին է տեղի ունեցել:

Կոնֆլիկտի պատճառները դեռեւս անհայտ են մնում: Իրենք` ծեծկռտուքի մասնակիցները հայտարարել են, որ շարունակում են լավ ընկերներ մնալ: Գայնջելը եւ Պեկերը միմյանց հարսանիքին խաչեղբայրներ են եղել: