Թաիլանդի հյուսիսում երկրաշարժի հետեւանքով մեկ մարդ զոհվել, տասնյակները վիրավորվել են: Այս մասին հայտնել են Չիանգրայ նահանգի իշխանությունները, որտեղ գրանցվել է տարերքի հիմնական հարվածը:
Երկրաշարժի 1-ին ցնցումը՝ 6,0 մագնիտուդով, գրանցվել է մայիսի 5-ին, օրվա ընթացքում մոտ 100 հետցնցում է եղել, հայտնել են Թաիլանդի աղետի հետեւանքների ոչնչացման կենտրոնից:
Ամենաուժեղ հետցնցումը՝ 5,2 մագնիտուդով, գրանցվել է մայիսի 6-ի առավոտյան:
Տեղի մամուլը հայտնում է հիվանդանոցները եւ դպրոցները տարհանելու մասին: Շատ բնակիչներ դրսում են գիշերել՝ վախենալով մտնել տուն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Տների պատերին եւ ճանապարհներին ճաքեր են առաջացել, ավերվել են հաղորդուղիները, նաեւ՝ բուդդայական մի քանի տաճարներ:



























