«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը  նյութական օգնություն է  հատկացրել ազատազրկված ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ընտանիքին:

«Էխո» թերթը գրում է, որ ֆինանսական միջոցները փոխանցվել են լրագրողի կնոջը՝ Ադել Բաբախանովային, որը երկու երեխաների հետ Անկարայում է գտնվում: Ընտանիքի կարգավիճակն անորոշ է, վիզայի ժամկետը լրանում է, ինչից հետո ընտանիքը կարտաքսվի:

Հիշեցնենք, որ Ռաուֆ Միրկադիրովը ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կալանավորվել էր ապրիլի 19-ին: Նա 2008թ. ապրիլ ամսից Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ է կասկածվում: Երկրի գլխավոր դատախազությունը պնդում է, որ լրագրողը բազմիցս հանդիպումներ է ունեցել Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ եւ նրանց` Ադրբեջանի հասարակա-քաղաքական կյանքին եւ ռազմական ոլորտին առնչվող հանձնարարություններն իրականացրել: