ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը շվեյցարական Credit Suisse բանկից 1 մլրդ դոլար  է պահանջում, քանի որ ֆինանսական այդ կառույցը հարուստ ամերիկացիներին օգնել է խուսափել հարկերից:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ իշխանությունները վստահ են, որ շվեյցարական մեծությամբ երկրորդ բանկին կարող են ստիպել ընդունել այդ խախտումները եւ գործարքի գնալ, որը կենթադրի  ԱՄՆ-ի արդարադատության նախարարության պահանջներից հրաժարում, հայտնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

Մարտին բանկը հայտարարել էր, որ 885 մլն դոլար կվճարի՝ այլ պահանջների կարգավորման համար՝ ներկայացված  ԱՄՆ-ի բնակարանների ֆինանսավորման դաշնային գործակալության կողմից: Խոսքը 17 բանկերի դեմ ամերիկացի կարգավորողի  2011թ. ներկայացրած հայցերի մասին է: