Բրիտանական ԱԳՆ ղեկավար Վիլյամ Հեյգն այս շաբաթ, Մոլդովա, Ուկրաինա եւ Վրաստան այցելություններ նախատեսող շրջագայության շրջանակում, Թբիլիսի կժամանի:

«Առավոտյան Մոլդովա, Ուկրաինա եւ Վրաստան եմ մեկնում` տարածաշրջանում առկա լարված եւ վտանգավոր մթնոլորտում Մեծ Բրիտանիայի աջակցությունը հայտնելու համար»,- մայիսի 6-ին գրել է Հեյգը Twitter-ի իր էջին:

Մոտակա օրերին Վրաստանի ԱԳՆ-ն կհստակեցնի Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի Թբիլիսի այցելության օրը, հաղորդում է Georgia Online-ը: