Չինաստանի Գուանչժոու քաղաքի կայարանում մայիսի 6-ին, տեղական ժամանակով ժ. 11:30-ին տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով 6 մարդ է տուժել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դանակով զինված երկու երիտասարդ հարձակվել են կայարանամերձ հրապարակում հավաքվածների վրա: 6 մարդ վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ հարձակվողներից մեկը, որին վիրավորել են ժամանած ոստիկանները:
Տուժածները հիվանդանոցում են: Կատարվում է քննություն:



























