Մոսկվայի մարզում  հատուկ գործողության արդյունքում տասնյակ ապօրինի ներգաղթյալների են ձերբակալել:

Իրավապահներն այցելել են մայթերի սալիկների արտադրամաս, որտեղ առանց համապատասխան փաստաթղթերի անձինք էին աշխատում, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ-ն:

Օպերատիվ գործողությունների արդյունքում ապօրինի ներգաղթի կազմակերպման կասկածանքով ՀՀ երկու քաղաքացի է ձերբակալվել՝ 43 եւ 49 տարեկան: Հարուցվել է քրեական գործ, մեղավորներին մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում: Ապօրինի ներգաղթյալներին էլ վարչական պատասխանատվության են ենթարկել: