Մոսկվայի ոստիկանությունը երեք տրակտորի գողության կասկածանքով ձերբակալություն է իրականացրել:
Գողության մասին ոստիկանությանը երկու մոսկվացիներ են հայտնել: Տուժածների խոսքով, ապրիլի 29-ի գիշերը անհայտ անձինք գողացել են ավտոկայանում գտնվող իրենց երեք տրակտորները: Վնասի ընդհանուր արժեքը 9 մլն ռուբլի է գնահատվել:
Մայիսի 5-ին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախուզության աշխատակիցները մի 29-ամյա կասկածյալի են բերման ենթարկել: Նույնականացման արդյունքում պարզվել է, որ նա ծագումով հայ է: Հայտնաբերվել են նաեւ գողացված տրակտորները, սակայն հանցագործության մնացած մասնակիցները դեռեւս հետախուզման մեջ են:
Փաստի առնչությամբ`առանձնակի խոշոր չափերի գողության հատկանիշներով, քրեական գործ է հարուցվել, ՌԴ ՆԳՆ Մոսկվայի քաղաքային վարչության մամուլի ծառայությանը վկայակոչելով հաղորդում է «Ռոսբալտ» գործակալությունը:


























