Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Վերին Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը փոխել է Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավարին, նախագահի մամուլի ծառայությանը վկայակոչելով հաղորդում է ՈւՆՆ գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության, Տուրչինովը հրաման է ստորագրել Վլադիմիր Նեմիրովսկիին Օդեսայի մարզային պետական վարչակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու եւ նույն պաշտոնին Իգոր Պալիցային նշանակելու մասին:
Վերջինիս անունը Դնեպրոպետրովսկի նահանգապետ, ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկիի հետ են կապում:



























