Թել Ավիվի համալսարանի գիտնականները 2013-ին Եվրոպայում հակասեմականության բռնկում են արձանագրել: Հետազոտողների կարծիքով՝ համասեմականության աստիճանը ողջ աշխարհում աճում է ի հեճուկս նրա, որ 2013-ին Եվրոպայում հրեաների նկատմամբ բռնության դեպքերը 20 տոկոսով նվազել են 2012-ի համամետ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Գիտնականները հակասեմականության բռնկումը կապում են աշխարհի շատ երկրներում սոցիալական բարդ պայմանների, ինչպես նաեւ տարբեր տարածաշրջաններում մի շարք քաղաքական հակամարտությունների սրվելու հետ:

Հետազոտության ընթացքում գիտնականները հարցում են անցկացրել 6 հազար հերաների շրջանում, որոնք ապրում են Եվրոպայի 8 երկրներում, ինչպես նաեւ վերլուծել են ազգամիջյան թշնամանքի հողի վրա հանցագործությունների թիվը: